Գագիկ Ծառուկյանի պատասխանատու որոշման պտուղները

gagik-tsarukyan_41Արդեն մի քանի օր է ինչ Բաքվում ավարտվեցին Եվրոպական մարզական առաջին խաղերը: Հիմա, երբ խաղերն արդեն ավարտվել են, գրեթե բոլորի համար էլ պարզ է, որ մեր մասնակցությունն Ադրբեջանում կայացած խաղերին ավելի քան ճիշտ էր, թեեւ որոշման կայացման պահին շատերը տուրք էին տալիս պոպուլիզմին եւ պնդում, թե չպետք է մեկնենք Բաքու:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն ամփոփելով Բաքվում կայացած խաղերը նշեց, որ երբ որոշում էինք ընդունում Բաքվի խաղերին մասնակցելու հարցում, այդ պատասխանատվությունն իր վրա վերցրեց ՀԱՕԿ-ը եւ մենք բարձր մակարդակով իրակացրինք մեր առջեւ դրված խնդիրը:

Եւ դժվար է այստեղ չհամաձայնվել Հրաչյա Ռոստոմյանի հետ: Իսկապես, երբ հեշտ էր տրվել կեղծ հայրենասիրությանը, պոպուլիզմին, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կամք հանդես բերեց եւ համարձակ որոշում կայացրեց՝ մասնակցել Բաքվում կայանալիք մարզական առաջին խաղերին:

Հիմա կարելի է պատկերացնել, թե ինչ հարված կհասցվեր մեր երկրին, եթե Գագիկ Ծառուկյանը հակառակ որոշումը կայացներ: Մեզ չէին հասկանա, մենք թույլիկի տպավորություն կթողնեինք եւ մեր երկրի մեկուսացվածությունն ավելի կխորանար:

Իսկ հիմա ստացվեց այնպես, որ Բաքվի խաղերն ավելի շատ բարձրացրին մեր, եւ ոչ թե Ադրբեջանի հեղինակությունը, եւ այս փաստը ընդունում են հենց իրենք՝ ադրբեջանցիները:

Ամբողջական նյութը այստեղ

Դիտվել է 131 անգամ
 


Այս թեմայով