Գագիկ Ծառուկյանի շնորհիվ ամեն քաղաքացի ամսական 15 000 դրամ է խնայում

75Այսօր «Ժամանակ»  օրաթերթը անդրադառնալով «Քինգ դե Լյուքս» ընկերության խնդրին գրել է.«Դեռևս Արթուր Հարությունյանին՝ Պալաչին, պատկանող «Քինգ դե Լյուքս» ավտոբուսների կայանատեղիից երեկ առաջին անգամ, 11 օր անընդմեջ գիծ դուրս չգալուց հետո, թիվ 259 ավտոբուսը կրկին երթուղի է դուրս եկել։ Մեր հարցին ի պատասխան «Քինգ դե Լյուքսի» տնօրեն Արտակ Եղոյանն ասաց, որ խոչընդոտները դեռ հաղթահարված չեն. «Անվճար երթուղու հետ մրցակցությունն անիմաստ է։ Պայմաններն անհավասար են։ 259 համարի ավտոբուսին զուգահեռ գործող «Գագիկ Ծառուկյան բարեգործական երթուղին» հասավ իր նպատակին՝ «Քինգ դե Լյուքսի» սնանկացմանը»։ Հարցին՝ բիզնեսը կործանումից փրկելու համար ի՞նչ քայլեր են անելու, տնօրենը դժվարացավ պատասխանել»,–գրում է թերթը

Մեկ անգամ չէ, երբ ասվել է, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից գործող անվճար երթուղին գործել է շատ ավելի վաղ, անգամ այն ժամանակ, երբ «Քինգ դե Լյուքս» ընկերությունը հիմնված չէր և չեր սպասարկում ներկայիս երթուղին: Գագիկ Ծառուկանի նպատակները ազնիվ են՝ նա փորձում է իր հնարավորության սահմանում օգտակար լինել ծանր կացության մեջ հայտնված մարդկանց:  Անվճար երթուղիներից օգտվող քաղաքացիների մեծ մասը գալիս է Երևան աշխատանքի: Շատերը գալիս են օրական 5000 դրամի դիմաց ծանր ֆիզիկական աշխատանք կատարելու: Շատերը իրենց ընտանիքի միակ աշխատող ձեռքն են և Գագիկ Ծառուկյանի օգնությունը իրապես անգնահատելի է: Միայն անվճար երթուղուց օգտվելով ամեն քաղաքացի ամսական խնայում է ավելի քան 15 հազար դրամ:

Վստահ կարող ենք լինել, որ Գագիկ Ծառուկյանն ինքն էլ կարող էր  նշված երթուղիները սպասարկող ընկերություն հիմնել, սակայն նա իր միջոցների հաշվին պահպանում է բարեգործական երթուղին և հնարավորություն է տալիս մարդկանց իրենց ընտանիքի հոգսերը թեթևացնել:

 


Այս թեմայով