Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Գագիկ Ծառուկյանի նվերը սահմանամերձ գյուղերի երեխաներին

Գագիկ Ծառուկյանի նվերը սահմանամերձ գյուղերի երեխաներին

գագիկԱվանդույթի համաձայն Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը իսկական տոնի է վերածել գիտելիքի օրը: Երեկ վաղ առավոտից բոլոր սահամանամերձ եւ սահմանապահ գյուղերի երեխաները ստացել են բարեգործական հիմնադրամի պատրաստած անակնկալը՝ պայուսակ եւ գրենական պիտույքներ: Լինելով սահմանապահ գյուղ, լինելով կրակոցների տակ, մեզ համար հաճելի է լինել գնահատված,- ասել են հայրենիքի դարպասները պաշտպանող գյուղացիները, հավելելով՝  կյանք նոր փուլ մուտք գործող դպրոցականներին հիասթափեցնել չի կարելի: Ուսուցիչներն ու ծնողները շեշտել են Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի նախաձեռնության կարեւորությունը փոքրիկների համար: Նրանց գնահատմամբ՝ այն խրախուսական քայլ է, որպեսզի դպրոցականներն ավելի հետաքրքրությամբ լցվեն գիտության նկատմամբ:

Դիտվել է 482 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy