Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Գագիկ Ծառուկյանի մթերման կայանը կապ չունի երիտասարդի մահվան հետ

Գագիկ Ծառուկյանի մթերման կայանը կապ չունի երիտասարդի մահվան հետ

mterum_gruzovikԱյսօր լրատվականներից մեկը հրապարակել է մի լուր , ըստ որի գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող Մասիսի մթերման կայանի մոտ ինչ -որ երիտասարդ է սրտի կաթվածից մահացել: Աղբյուրը նշում է, որ պատճառը խաղողի մթերման խնդիրն է և տեղի ունեցածը կապում գործարարի անվան հետ:

Այսպիսով լրատվամիջոցը շրջանցում է տեղի ունեցածի իրական մեղավորներին: Երկար ժամանակ է ինչ խաղողագործ գյուղացիները կանգնած էին դժվարին խնդրի առաջ: Կար հիմնականում վարկերի և ամբողջ ունեցվածքի գնով ստացված բերք , որը իրացնել չէր լինում : Ոլորտի պատախանատուները , մթերող ընկերությունները անտարբեր էին խնդրին : Իրավիճակի անլուծելի լինելը չէր կարող հոգեբանական և ֆիզիկական խնդիրներ չառաջացնել , ամբողջ տարին աշխատող և արդյունքում դատարկաձեռն մնացող գյուղացու համար : Անդրադառնալով գործարարին կարելի է ասել , որ օգնության ձեռք մեկնելով նա , դարձել է ոչ թե մի երիտասարդի մահվան պատճառ , այլ շատ ընտանիքների կեցության երաշխավոր:

Հ.Գ. Մի բան հաստակ է մեկ գործարար չի կարող ընդունել հանրապետության ամբողջ բերքը և չի կարող պատասխանատու լինել այն իրավիճակի համար, որն առաջացել է պետության անգործության արդյունքում: Ցավալով երիտասարդի մահվան համար մի բան պետք է փաստել, որ այս իրավիճակի պատասխանատուն Գյուղատնտեսության նախարարությունն է, որն անգործության է մատնված:

Դիտվել է 538 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy