Գագիկ Ծառուկյանի մեղքը

gagik-tzarukyanՕրերս հանրապետության տարբեր մարզերի խաղողագործներ դուրս էին եկել բողոքելու պետության անտարբերության դեմ: Մարդիկ ողջ տարին աշխատել են և երբ եկել է բերքը իրացնելու ժամանակը պետությունն իրենց միայնակ է թողել: Երևանի Արարատ Կոնյակի գինու օղու կոմբինատը ուշացնում է խաղողի մթերումը և գյուղացիները մտավախություն ունեն, որ այս տարի , ելնելով ՌԴ-ում ստեղծված տնտեսական անբարենապաստ վիճակից , ընկերությունը չի էլ մթերի խաղող: (Նշված ընկերությունը Հայաստանում ամենամեծն է և հանրապետության բերքի մեծ մասը հենց ինքն է մթերում) :
Գործարար Գագիկ Ծառուկյանը ինչպես ամեն տարի, այս տարի ևս բերքահավաքից առաջ հանդիպեց գյուղացիների հետ : Ծանոթանալով ստեղծված իրավիճակին , գործարարը վստահեցրեց ,որ իր մթերման կայանները ոչ միայն կընդունեն անցյալ տարվա ընթացքում մթերված բերքի չափ, այլ նաև գինը ևս կպահպանվի: Նա հավաստիացրեց, որ իր ընկերությունը չի փորձի օգտվել գյուղցիների առաջ ստեղծված այս իրավիճակից ,իր վրա վերցնելով հիմնական ռիսկերը գյուղացիներին կազատի բերքը իրացնելու խնդրից :
Երկուշաբթի օրվանից Գագիկ Ծառուկյանին պատկանող մթերման կայանները արդեն իսկ սկսել են խաղողի բերքի ընդունման պրոցեսը: Սակայն գտնվեցին անձիք, ովքեր բացասական որակումներ տվեցին գործարարի այս քայլին: Կարծիք ստեղծվեց, որ նպատակը ոչ թե գյուղացուն օգնելն է, այլ ինքնագովազդով զբաղվելը: Նման քննադատությունները անհիմն են , քանզի գործարարը բավական հաճախ է հանդպում գյուղացիների հետ, փորձելով հնարավորինս նպաստել նրանց խնդիրների լուծմանը:
Դժվար կլինի հիշել դեպք, երբ Արարատ Կոնյակի գինու օղու կոմբինատի տնօրենը կամ սեփականատերը հանդիպի գյուղացիների հետ և նրանց հետ միասին փորձի խնդիրների լուծումը գտնել, քանի որ ընկերության համար առաջնայինը բիզնես շահերն են (նման գործելավոճը բիզնես տեսանկյունցի միանշանակ դատապարտելի չէ) :Այս և ցանկացած այլ ընկերություն դժվար, թե գնա զիճումների, ռիսկի ենթարկելով իր միջոցները: Մինչդեռ Գագիկ Ծառուկյանի համար, ռիսկային են ու կարևոր ոչ թե միջոցները, այլ ՀՀ քաղաքացուն արտագաղթից ետ պահելը և եկամտի աղբյուրից չկտրելը: Գարծարաը կարևորում է Հայաստանում նաև գյուղատնտեսության զարգացումը , քանզի գաղտնիք չէ, որ գյուղատնտեսությունը երկրի զարգացման և առաջընթացի համար կարևոր անհրաժեշտություն է:

Դիտվել է 161 անգամ
 


Այս թեմայով