Գագիկ Ծառուկյանի մեծ աջակցությունը կառավարությանը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շարունակում է իր լայնածավալ հայաստանանպաստ գործունեությունը: Ծառուկյանն իր ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանի տնտեսական խնդիրները և փորձում է ամեն կերպ իր լայն կապերի միջոցով Հայաստան բերել ներդրողների, որոնք կակտիվացնեն մեր երկրի տնտեսական կյանքը:

Օրերս Գագիկ Ծառուկյանը հանդիպում ունեցավ  Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ: Գագիկ Ծառուկյանը դեսպանի հետ զրույցում ցանկություն է հայտնել, որ չինական հզոր ընկերությունները մասնաճյուղեր բացեն Հայաստանում և իր պատրաստակամությունն է հայտնել անձնապես լինել Հայաստանում չինական ներդրումների երաշխավորը: Դեսպան Էրլունը բարձր է գնահատել Գագիկ Ծառուկյանի գործադրած ջանքերը և նրա անձնական մեծ ներդրումը Չինաստանի կոմունիստական կուսակցության և ԲՀԿ-ի միջկուսակցական կապերի ամրապնդման և երկու երկրների գործարարների շփումների ապահովման գործում:
Դիտարկելով Ծառուկյանի մինչ այս կատարած աշխատանքները և դրսում ունեցած հեղինակությունը՝ կարելի է վստահաբար ասել, որ վստահելով նրան, չինական ընկերությունները անպայմանորեն կփորձեն մուտք գործել հայկական շուկա: Ի վերջո, մենք հիշում ենք, որ Գագիկ Ծառուկյանի անձնական երաշխավորության շնորհիվ Հայաստան եկան արաբ ներդրողներ:
Նախորդ շաբաթ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան ժամանեցին  Սինգապուրի քաղաքական գործիչներից, կուսակցությունների ղեկավարներից, իրավական-տնտեսական-ֆինանսական ոլորտների հայտնի փորձագետներից և պրոֆեսորներից բաղկացած 16 հոգանոց պատվիրակությունը: Հայաստանում վերջին իրադարձություններից հետո հեղինակավոր գործիչները հետաքրքրություն են հայտնել Հայաստան այցելելու, քաղաքական դաշտում ԲՀԿ հետ համագործակցության եզրեր նախանշելու, Սինգապուրյան հրաշքը ներկայացնելու, սեփական փորձով կիսվելու, Հայաստանի ներդրումային դաշտը ուսումնասիրելու, թռիչքային տնտեսական աճ արձանագրելու գործում իրենց մասնագիտական աջակցությունն առաջարկելու:
Սինգապուրի գործիչները Հայաստանը դիտարկում են յուրօրինակ կամուրջ Ասիայի և Եվրոպայի միջև և կարծում են, որ Հայաստանում կա չօգտագործված մեծ ներուժ, որի ճիշտ և արդյունավետ կիրառման դեպքում հնարավոր է տնտեսության աճի նշանակալի արդյունքներ արձանագրել:

Գագիկ Ծառուկյանն իր այս քայլերով և ակտիվ գործունեությամբ մեծ աջակացություն է ցուցաբերում կառավարությանը: Այս առումով,  կարծում ենք, որ ավելի լավ կլինի, որպեսզի կառավարությունը ակտիվ համագործակցի ԲՀԿ առաջնորդի հետ ու փորձի օգտագործելով նաև նրա լայն կապերն ու հնարավորությունները երկրի տնտեսությունը հանել այս ճգնաժամային իրավիճակից:

Այս թեմայով