Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը` «Արարատցեմենտ»-ի պարտքեր ունենալու մասին

 

imgՑնդաբանություն. այս խոսքով մեզ հետ զրույցում բնութագրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը որոշ լրատվամիջոցների տպագրած տեղեկատվությունը, թե «Արարատցեմենտ» գործարանը չվճարած պարտքեր ունի:

Իվետա Տոնոյանը հայտնեց, որ «Արարատցեմենտը» մշտապես բարեխղճորեն է կատարել իր բոլոր ֆինանսական և հարկային պարտավորությունները, և երբևէ որևէ շեղում չի եղել և այդպես է լինելու մշտապես:

«Նման անպատասխանատու հայտարարություն անողներին ուղղակի խորհուրդ կտամ վերանայել քծնանքի գերադրական աստիճանում դրսևորվող իրենց վարքագիծը, քանզի այն պատիվ չի բերում ոչ ոքի: Եվս մեկ անգամ շեշտում եմ «Արարատցեմենտը» ո՛չ բնապահպանական վճարների, ո՛չ հողի կամ ջրի մեկ լումա անգամ պարտք չունի, և այդ տեղեկատվությունը հեշտությամբ կարող է պարզել յուրաքանչյուր ոք: Իսկ բոլոր այն անձանց, ովքեր խիստ անհանգստացած են «Արարատցեմենտ»-ի ֆինանսական խնդիրներով, տեղեկացնեմ, որ այս պահի դրությամբ գործարանը ոչ միայն պարտքեր չունի, այլ նաև կատարված է գերավճար»,- ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը:

zham.am

Դիտվել է 33 անգամ
 


Այս թեմայով