Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ լույս է տեսել «Դյուցազնագրքի» 2-րդ հատորը

gagik-tzarukyan2012 թվականին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Հայաստանում լույս տեսավ Դյուցազնագիրքը , որը յուրօրինակ աշխուժություն առաջացրեց հայ մարզիկների շրաջանում: Ռեկորդները թարմացվեցին  ու շատացան և գրքի հեղինակները կրկին Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ հրատարակեցին արդեն 2-րդ հատորը : Դյուցազնագրքի 2-րդ հատորում տեղ են գտել  ավելի շատ՝ 125 հայ դյուցազունների  300-ից ավելի ռեկորդներ:  Մեծացել է նաև ռեկորդակիրների աշխարհագրությունը՝ ընդգրկելով Հայաստանի բոլոր մարզերը, Ջավախքը , նույնիսկ Ամերիկայի միացյալ նահանգները: Հարկ է նշել, որ   ռեկորդակիրների մեջ կան նաև հայոց բանակում ծառայող զինվորներ:   Գրքի շնորհանդեսին ներկա էր նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

 


Այս թեմայով