Գագիկ Ծառուկյանի համար Միհրանը հաղթող է

timthumb (5)Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն անդրադարձ էր կատարել 66 կգ քաշային հունահռոմեական ոճի եզրափակիչ՝ Միհրան Հարությունյան-Դավոր Շտեֆանեկ գոտեմարտին, որը տարատեսակ մեկնաբանությունների առիթ է դարձել։

Այս առնչությամբ politik.am-ը զրուցեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, ով նշեց հետևյալը.

«Ինչպես ողջ միջազգային հանրության, համաշխարհային հեղինակավոր սպորտային լրատվամիջոցների, այնպես էլ ՀԱՕԿ և անձամբ Գագիկ Ծառուկյանի համար Միհրան Հարությունյանն Օլիմպիական խաղերի հաղթող է և ոսկե մեդալակիր։ Գագիկ Ծառուկյանի որոշմամբ Միհրանին Հայաստանում պաշտոնապես դիմավորելու և պարգևատրելու են հենց որպես ոսկե մեդալակրի։ Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ Գագիկ Ծառուկյանի համար Միհրանը ոսկե մեդալակիր է և արժանանալու է ոսկե մեդալ նվաճած մարզիկին վայել ընդունելության և պարգևատրման»։

Դիտվել է 1,525 անգամ
 


Այս թեմայով