Գագիկ Ծառուկյանի կատարած քայլը, որը հարգանքի է արժանի

գագիկՕրերս հայտնի դարձավ, որ եվրոպական «Սե Ցե Սե դիզայն» ընկերությունը լուրջ գործունեություն է սկսել ծավալել Հայաստանում: Ընկերությունների խումբը, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ունեցած վստահության ու նրա հեղինակության շնորհիվ, եվրոպական շուկայում կներկայացնի նաև հայկական արտադրանքը: Գագիկ Ծառուկյանի ու «Սե Ցե Սե դիզայն՚» ընկերությունների խմբի սեփականատեր Ալեքսանդր Բոյցի և կոշկեղեն արտադրողների հետ հանդիպման ընթացքում արդեն իսկ հայտնի է դարձել, որ մի քանի հայկական ընկերություններ արդեն իսկ հավանության են արժանացել:

Սա իսկապես կարելի է համարել Գագիկ Ծառուկյան գործարարի հայրենանվեր գործունեության լոկ մեկ դրվագը: Գագիկ Ծառուկյանը իր այս քայլով հնարավորություն է տալիս փորք ընկերություններին ստանալ լայն հնարավորություններ, որի արդյունքում կարող են նաև մեծացնել իրենց բիզնեսը: Մեկ անգամ չէ, որ փաստվել է գործարարի նվիրվածությունը իր հայրենիքին: Պետք է փաստել, որ հայկական իրականությանը խորթ է, երբ խոշոր գործարարը օգնում է փոքր բիզնեսի ներկայացուցիչներին զարգանալ: Ինչ որ առումով Գագիկ Ծառուկյանի կատարած քայլը նաև դուրս է բիզնես տրամաբանությունից` հատկապես այն դեպքում, երբ Ծառուկյանը նույն ընկերություններին առաջարկեց անտոկոս վարկեր, որպեսզի բանկերից վարկեր վերցնելով՝ փոքր ընկերությունները չհայտնվեն դժվարության առաջ:

Գագիկ Ծառուկյանը այն եզակի գործիչն է, ով նաև իր դրսի կապերն է օգտագործում ի շահ փոքր և միջին բիզնեսի և ուրեմն ի շահ մեր պետության: «Սե Ցե Սե դիզայն՚» ընկերությունների խմբի ղեկավարը հանդիպման ընթացքում, մի ուշագրավ հայտարարություն ևս արեց: Ալեքսանդր Բոյցի խոսքերով իրենք Հայաստան չէին գա և չէին փորձի աշխատել տեղի փոքր ընկերությունների հետ, եթե չլիներ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ վստահությունը:

Հ.Գ. Կարծում ենք իրապես մեր պետությունը և հասարակությունը արժանին պետք է մատուցի Գագիկ Ծառուկյանին և իր մտածողությունը կրող գործարարներին: Նրանք միայն գործարարներ չեն, այլ նաև մեր երկրի բեռը կրողները և հոգսերը թեթևացնողները:

Դիտվել է 983 անգամ
 


Այս թեմայով