Գագիկ Ծառուկյանի առաջարկը առևտրականներին. նա չի մերժել նրանց խնդրանքը

gagik-tzarukyan-Առինջ Մոլ մեծածախ առեւտրի կենտրոնը ընդլայնվում է: Հագուստի տաղավարների կողքին կառուցվում են տնտեսական ապրանքների վաճառքի տաղավարներ: Հարյուրավոր առեւտրականներ, տեսնելով Առինջ մոլի հաջողությունները եւ գրավիչ պայմանները, դիմել են Մուլտի գրուպ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանին, խնդրելով նրանց եւս Առինջ մոլում հարմարավետ պայմաններով աշխատելու հնարավորություն ընձեռել: Գագիկ Ծառուկյանը չի մերժել նրանց խնդրանքը: Նոր առեւտրի կենտրոնի շինարարությունն արդեն սկսված է:

 


Այս թեմայով