Գագիկ Ծառուկյանին դատի՞ են տվել

gagik-tsarukyan_4 (1)«Ժողովուրդ» օրաթերթը այսօր հրապարակել էր լուր, ըստ որի «Ֆիտտիխ Հալդի» հայ-շվեյցարական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ն, որը զբաղվում է անվտանգության և հսկող էլեկտրոնիկայի վաճառքով, «Մուլտի Գրուպ կոնցերն» ՍՊԸ-ի դեմ հայց է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Հայ-շվեյցարական ընկերությունը հայցը ներկայացրել է այս տարվա մայիսի 12-ին և դատարանից պահանջում է ԲՀԿ նախկին առաջնորդի ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել 5 միլիոն դրամ: Ի դեպ, «Ֆիտտիխ Հալդի հայ-շվեյցարական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ն դատարանին միջնորդել է որպես հայցի ապահովման միջոց «Մուլտի Գրուպ» կոնցերն» ՍՊԸ-ի գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնել:

Politik.am-ը փորձեց տարածված տեղեկատվության իսկությունը ճշտել «Ֆիտտիխ Հալդի» հայ-շվեյցարական համատեղ ձեռնարկության տնօրեն Հովհաննես Գրիգորյանից: Ընկերության տնօրենը մեզ հետ զրույցում բավական բարկացած հայտարարեց, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը.«Ով ա նման բան գրել: Ծայրից ծայր սուտ ա: Խնդրում եմ ով, որ գրել ա նման տեղեկություն ասեք ինձ զնագի ես իրեն կբացատրեմ, որ չկա նման բան: Մենք դատական հայց չենք ներկայացրել, իսկ Գագիկ Ծառուկյանի ընկերությունը մեր ընկերությանը պարտք չէ»,-ասաց պարոն Գրիգորյանը:

 


Այս թեմայով