Home » ՄԱՄՈՒԼ » Գագիկ Ծառուկյանի՝ «թագավոր» դառնալու ճամփան

Գագիկ Ծառուկյանի՝ «թագավոր» դառնալու ճամփան

arm138310744931ՀՀ պետեկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա երրորդ եռամսյակում 1000 խոշոր հարկատուների ցանկը, և այն բավական հետաքրքիր պատկեր է պարզում.

 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններից Երևանի կոնյակի գործարանը, որը կոնյակագործության ոլորտում առաջատար դիրքերում է, հարկեր վճարելու առումով այնքան էլ շռայլ չէ: Երևանի կոնյակի գործարանը 19-րդն է խոշոր հարկատուների ցուցակում` իր վճարած 3.5 մլրդ դրամով: Ծառուկյանի մյուս ընկերությունները ևս բավական ցածր տեղերում են. «Մուլտի Լեոն» ընկերությունը 220-րդն է (վճարել է 356 մլն դրամ), «Մուլտի գազ»-ը 457-րդ տեղում է (վճարել է 171 մլն դրամ), «Մուլտի գրուպ կոնցեռն»-ը հայտնվել է 592-րդ տեղում (վճարել է 127 մլն դրամ), «Մուլտի մոթորս»-ը 606-րդ տեղում է (վճարել է 123 մլն դրամ): Ահա թե որն է «թագավոր դառնալու» ճամփան:

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լուսանկարը՝  Photolure-ի

Դիտվել է 192 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy