Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Գագիկ Ծառուկյանը 100 000 դոլար է խոստացել

Գագիկ Ծառուկյանը 100 000 դոլար է խոստացել

gagik carukyanԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի հայտարարությունըԳագիկ Ծառուկյանն այսօր այցելել է ՀՀ Ոստիկանություն, հանդիպել Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Գագիկ Ծառուկյանը հետաքրքրվել է «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհդի անդամ Արտակ Խաչատրյանի դեմ կատարված հանցագործության քննության ընթացքով:ԲՀԿ նախագահը ևս մեկ անգամ շեշտել է, որ միայն հանցագործության լիակատար բացահայտումը կարող է փարատել կասկածներն ու տարբեր վարկածները և հույս է հայտնել, որ ոստիկանությունը կանի ամեն հնարավորը՝ գործը բացահայտելու համար: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հարյուր հազար ԱՄՆ դոլար է խոստանում այն անձին կամ անձանց, ովքեր արժեքավոր տեղեկություն կտան և կօգնեն բացահայտել «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի առևանգման և ծեծի զարհուրելի հանցագործության կատարողներին և կազմակերպիչներին:
Դիտվել է 29 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy