Գագիկ Ծառուկյանը օգնել է Սամվել Բաբայանին փակել պարտքերի մի մասը

ծառուկ«Մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը Մոսկվա գնալիս երբեմն հանդիպում է ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հետ, որը պարտքերի պատճառով հեռացավ Հայաստանից: Ավելին, ըստ ԲՀԿ մեր աղբյուրների, Ծառուկյանն օգնել է, որ Բաբայանն այդ պարտքերի մի մասը փակի: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Ծառուկյանը խոստացել է, իր նախագահ դառնալու դեպքում, Բաբայանին պաշտպանության նախարար նշանակել: Ի դեպ, վերջերս Գյումրու դեպքերի ֆոնին «վեր հառնած» ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ժամանակին հենց Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցության անդամ էր, Բաբայանի թիմից էին նաև Անդրանիկ Թևանյանը, Էդիկ Անտինյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 54 անգամ
 


Այս թեմայով