Գագիկ Ծառուկյանը Պրահայում մասնակցել է ԵՕԿ 44-րդ գլխավոր ասամբլեային

imagesՀամաշխարհային սպորտի լիդերներն ու առանցքային դերակատարները՝ մեկ հարկի ներքո.  Նոյեմբերի 19-21-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվել է Եվրոպական օլիմպիական կոմիտեների 44-րդ գլխավոր ասամբլեան, որին մասնակցել է 50 երկրի ավելի քան 380 պատվիրակ: Տարվա կարևորագույն միջոցառմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը: Ասամբլեայի ընթացքում քննարկվել են համաշխարհային սպորտում առկա առաջնահերթ խնդիրները՝ խթանիչների դեմ անզիջում պայքարից մինչև արդար մրցակցություն և մրցավարություն, երիտասարդների շրջանում սպորտի հանդեպ հետաքրքրության սերմանումից մինչև օլիմպիական գաղափարների տարածում: 2-օրյա աշխատանքային այցի ընթացքում Գագիկ Ծառուկյանն առանձին հանդիպումներ է ունեցել ԵՕԿ նախագահ Պատրիկ Հիկեի, Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովի, Ուկրաինայի օլիմպիական կոմիտեի նախագ Սերգեյ Բուբկայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Լատվայի, Էստոնիայի և մի քանի այլ երկրների մարզական ոլորտի պատասխանատուների հետ, քննարկել Հայաստանի հետ գործակցությունը խորացնելու վերաբերյալ հարցեր: Վեհաժողովի օրակարգի գլխավոր հարցերից մեկը եղել է 2016 թվականին անցկացվելիք ԵՕԿ 45-րդ գլխավոր ասամբլեայի անցկացման երկրի ընտրությունը:  Նախապես հայտ էին ներկայացրել Հայաստանն ու Բելառուսը: Մինչև հարցի քննարկմանն անցնելը ելույթ է ունենցել Գագիկ Ծառուկյանը: ՀԱՕԿ նախագահը հայտարարել է՝ ՙՀաշվի առնելով, որ հաջորդ տարի լրանալու է Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեի 25-ամյակը, ՀԱՕԿ-ը, կարևոր համարելով 2 երկրների բարեկամական ամուր կապն ու բարձր գնահատելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մեծ ավանդը սպորտի զարգացման և օլիմպիական գաղափարների տարածման գործում, որոշում է կայացրել հետ վերցնել իր հայտն ու քվերակել ի օգուտ Բելառուսի՚: ՀԱՕԿ նախագահի քայլը համաշխարհային սպորտի ղեկավարների կողմից բարձր գնահատականի է արժանացել: ՙԱյս որոշմամբ Հայաստանի հեղինակությունը միջազգային օլիմպիական ընտանիքում էլ ավելի բարձրացավ՚,-ասել են նրանք:

Դիտվել է 92 անգամ
 


Այս թեմայով