Գագիկ Ծառուկյանը չի ցանկանում սեփական վարկանիշով վճարել Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելու դիմաց

231894571397299878«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ի դեմս Գագիկ Ծառուկյանի, ցանկանում է, որ նոր վարչապետ լինի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, սակայն չի ցանկանում փոխհատուցել սեփական վարկանիշով: Այս մասին NEWS.am-ի հետ թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկությանը, թե Հովիկ Աբրահամյանը առջեւ պայման է դրվել, որ վերջինս վարչապետ կդառնա միայն այն պայմանում, երբ ԲՀԿ-ն կմտնի կոալիցիայի մեջ:

«ԲՀԿ-ն ցանկանում է, որ Հովիկ Աբրահամյանը լինի վարչապետ, քանի որ բարեկամական-խնամիական կապեր կան նրանց մեջ, սակայն Գագիկ Ծառուկյանը չի ցանկանում դրա դիմաց վճարել սեփական վարկանիշով»,- ասաց նա:

Քաղաքագետի խոսքով՝ Հովիկ Աբրահամյանի նշանակվելու դեպքում ԲՀԿ առաջնորդը շահեկան դիրքում կհայտնվի:

«Մենակ Հայաստանում գոյություն ունի այլընտրանքային ուժ, դա հայկական հայտնագործություն է: Եթե Հովիկ Աբրահամյանը լինի վարչապետ, Ծառուկյանը կկարողանա մանեւրել, այսինքն լինել ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն: Սա ձեռնտու է ԲՀԿ առաջնորդին»,- ավելացրեց Հմայակ Հովհաննիսյանը:

Նյութն ամբողջությամբ այստեղ

 


Այս թեմայով