Գագիկ Ծառուկյանը չի մոռացել իր խոստման մասին

gagik-tzarukyan-Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանը մշտապես բոլոր հարցերում եւ բոլոր ոլորտներում իր խոսքի տերն է: Այս մասին Politik.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա խոսնակը՝ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով Արտակ Խաչատրյանի ծեծի գործով արժեքավոր տեղեկատվություն տվողին 100 հազար դոլար տալու խոստմանը:

Նա նշեց, որ Արտակ Խաչատրյանի ծեծի գործով, երբ լինի կոնկրետ զարգացում ու բացահայատումներ, որոնք կօգնեն ոստիկանությանը խնդրին լուծում տալ, ապա համապատասխանաբար գումարային փոխհատուցման մասին եւս կլինի հայտարարություն: «Այժմ այս փուլում դրան անդրադառնալու անհրաժեշտություն չկա»,-ասաց Ծառուկյանի խոսնակը:

 

 


Այս թեմայով