Գագիկ Ծառուկյանը ոչ մի փաստաթուղթ էլ չի պատռել

Այն խաղողագործները, որոնք համագործակցում են «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» հետ, բերքահավաքի ժամանակ չեն կանգնում իրացման խնդիրների առջև։ Սա առաջին հերթին պայմանավորված է «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի՝ այս ոլորտում ցուցաբերած հետաքրքրությամբ ու աջակցությամբ։ Տարիների ընթացքում հետաքրքրությունն ու աջակցությունը վերածվել է կուռ համագործակցության։ Եվ հատկապես Արմավիրի ու Արարատի մարզի խաղողագործները մեծ ոգևորվածությամբ մշակում են իրենց այգիները՝ մեծածավալ բերքի ակնկալիքով ու առանց մտահոգվելու, որ այդ բերքը կարող է մնալ իրենց մառաններում ու փչանալ։

Բեքատվութույնը հիմնականում լինում է մեծաքանակ ու որակյալ, քանի որ Գագիկ Ծառուկյանը համագործակցության շրջանակներում չի բավարարվում միայն պատրաստի բերքի իրացման հարցերը կարգավորելով։ Ծառուկյանի օժանդակությունը համակողմանի է՝ սկսած գյուղատնտեսական տեխնիկայից մինչև դեղորայքի, պարարտանյութի տրամադրում ու մնացյալ համելայալ օգնությունը, որը նպաստում է ոչ միայն առարակայան արդյունքի ստացմանը, այլև գյուղացու հավատի ամրապնդմանը իր իսկ արած գործի հանդեպ։


Այս ամենը անհերքելի իրաղություն է, և խաղորագործների ու «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» 12 տարվա համագործակցությունը ամեն բանի մասին խոսում է։ Սակայն անգամ այս տեսանելի արդյունքը խեղաթյուրել փորձողների պակաս մեզանում չկա։ Օրերս համացանցում հայտնվեց մի հերյուրված բովանդակությամբ «հարցազրույց»՝ արված Արմավիրի մարզի Հուշակերտի գյուղապետ Սամվել Մխիթարյան հետ։ Իր խոսքում գյուղապետը ոչ միայն ուրանում է իրականությունը, այլև՝ ստում Արմավիրի մարզի բնակչության անունից։ Դրան գումարած՝ նա նաև ջանք չի խնայում Գագիկ Ծառուկյանի այս գործունեությունը բերել ու կապել հետընտրական պրոցեսների հետ։ Նախ՝ Հուշակերտի գյուղապետի խոսքը հավատ չի ընծայում սկզբից ևեթ, քանի որ արդեն տարիներ շարունակ վերջինս չունի պայմանագիր «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի»։

Հետևաբար՝ Գագիկ Ծառուկյանը ոչ մի փաստաթուղթ էլ չի պատռել։ Հետո՝ եթե այս գործընթացը որևէ աղերս ունենար հետըտնրական պրոցեսների հետ, ձայներ տալ-չտալու մանրախնդիր հարցերի հետ, ապա ավանդության համաձայն՝ Գագիկ Ծառուկյանը այս տարի ևս գարնան սկզբին չէր կատարի իր ամենամյա այցը Արմավիրի ու Արարատի մարզեր, խաղողի մթերման կայաններում չէր հանդիպի գյուղացիների հետ ու նույն համագործակցության ա մասին չէր խոսի, նույն աջակցությունը չէր ցուցաբերի գարնանային աշխատանքներին ընդառաջ։ Այնպես որ Հուշակերտի գյուղապետ Սամվել Մխիթարյանի՝ այս տեսանելի իրականության ֆոնին նման ստեր հորինելը պարզ է դարձնում այն, որ նա ոչ միան անշնորհակալ է, ուրացող է, այլև իր իսկ գյուղացիների շահերին հակացսող գործունեությամբ է զբաղված՝ անձնական ճղճիմ շահերից դրդված։

Դիտվել է 189 անգամ
 


Այս թեմայով