Գագիկ Ծառուկյանը նոր նշաձող է սահմանել. ինչպես հասնել արդյունքի

գագիկԵրևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը շարունակում է հայկական լեգենդար կոնյակի հաղթարշավը: Աշխարհում մեծ ճանաչում ունեցող «Նոյ» ապրանքանիշը համալրվել է  հայկական կոնյակագործության ամբողջ պատմություն մեջ իր տեսակով նախադեպը չունեցող՝  «Նոյ» 30 և «Նոյ» 50 տարի հնեցմամբ նոր կոնյակներով: Հայկական կոնյակագործության փառահեղ պատմությունն  ամփոփող կոմբինատի նոր գլուխգործոցներն իրենց շքեղ տեսքով ու կատարյալ որակով գերազանցում են նույնիսկ աշխարհում լավագույնը համարվող այլ բրենդներին: Օրերս Երևանում տեղի ունեցավ նոր կոնյակների շնորհանդեսը: Կոնյակների շնորհանդեսին ներկա են գտնվել աշխարհի տարբեր երկներից ժամանած 100-ավոր հյուրերի, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հայստանը իսկապես նոր բարձրունքների է հասնում այս ոլորտում: Հայկական կոնյաը աշխարհում իր ուրույն տեղն է գրավել: Իսկապես, թե Հայաստանի տնտեսության համար և թե երկրի ճանաչման համար շատ կարևոր է ունենալ այնպիսի ապրանքանիշներ, որոնք ոչ միայն իրենք հռչակավոր են և ճանաչելի, այլև իրենց միջոցով ճանաչելի են դարձնում Հայաստանը: Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը հասել է այն մակարդակի, որ իր միջոցով, իր արտահանած արտադրանքի միջոցով աշխարհի շատ երկրներում ճանաչում են Հայաստանը:

Այս ամենի «մեղավորը» գործարար Գագիկ Ծառուկյանն է: Նա տարիներ առաջ գնելով Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը, որը այն ժամանակ գինու դատարկ մառան էր հիշեցնում` այսօր արդեն մեր երկրի համար հպարտության խորհրդանիշ է դարձրել: Գործարարը իր նվիրումով ոչ միայն փրկել է հայկական կոնյակի համբավը, այլև այն նոր բարձրունքի վրա է դրել:

Շատ կարևոր է, որ մեր երկրում,  տեղական արտադրողները փորձեն գնալ Գագիկ Ծառուկյանի ճանապարհով: Փորձեն ստեղծել ապրանքանիշներ, որոնք ոչ միայն եկամուտ կբերեն իրենց, այլ նաև կօգնեն պետությանը: Տեղեկան արտադրողները պետք է ջան չխնայեն և փորձեն հասնել այն նշաձողին, որը սահմանել է Գագիկ Ծառուկյանը, որը սահմանել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը իր համաշխարհային հռչակ վաստական արտադրանքով:

Դիտվել է 546 անգամ
 


Այս թեմայով