Գագիկ Ծառուկյանը նիստին ներկա չի եղել

download (1)Երեկ Սերժ Սարգսյանը ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որի ժամանակ քննարկվել է պրոբացիոն համակարգի նախագիծը: Այն ներկայացրել է Հրայր Թովմասյանը: Սեյրան Օհանյանը զեկուցել է ՀԱՊԿ հետ կապված խնդիրների մասին, իսկ Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է «Եվրոպական հարեւանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-2015թթ. միջոցառումների ցանկի» նախագիծը: Ուշագրավ է, որ ԱԱԽ անդամ Գագիկ Ծառուկյանը նիստին ներկա չի եղել, չնայած նախօրեին մասնակցել է ձմեռային խաղերի բացմանը:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը

 

Դիտվել է 24 անգամ
 


Այս թեմայով