Գագիկ Ծառուկյանը մտնում է հայկական ֆուտբոլ

Օրեր առաջ կառավարության որոշմամբ նախկին «Միկա» ֆուտբոլային ակումբի մարզաբազան իր մարզադաշտով փոխանցվեց սպորտի և երիտասարդության նախարարության բալանսին:

Ըստ հավաստի աղբյուրների՝ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է այդ սպորտբազայի հիման վրա ստեղծել ֆուտբոլային նոր ակադեմիա՝ մանկապատանեկան ֆուտբոլից մինչև Հայաստանի բարձրագույն խմբում հանդես եկող ֆուտբոլային ակումբ : Արդեն իսկ խոսվում է այն մասին , որ Գագիկ Ծառուկյանը հիմնադրում է նոր ֆուտբոլային ակումբ Լոկոմոտիվ Երևան անվամբ՝ նպատակ ունենալով նպաստել հայկական ակումբային ֆուտբոլի զարգացմանը:

Այս օրերին սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը , ով նաև ՀԱՕԿ գլխավոր քարտուղարն է, հանդիպումներ է ունենում ֆուտբոլային աշխարհի տարբեր ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ նախկին «Արարատ»-ի, Աբովյանի, Կոտայքի ֆուտբոլիստներին՝ քննարկելով նոր ստեղծվելիք ակադեմիայի և ֆուտբոլային ակումբի կազմակրեպչական աշխատանքները: Գագիկ Ծառուկյանի մուտքը հայկական ֆուտբոլ մեծ իրադարձություն է լինելու հայկական ակումբային ֆուտբոլի համար , քանզի պարոն Ծառուկյանը աչքի է ընկնում սեփական գումարներով սպորտին ծառայելու, հաջողակ և տաղանդավոր մարզիկներին ֆինանսապես աջակցելու և խրախուսելու գործելաոճով, ինչի արդյունքում հայկական սպորտը լուրջ հաջողություններ արձանագրեց և հիմա այս գործելաոճն ու մոտեցումները ներդնելով հայկական ֆուտբոլային կյանքում՝ ակումբային ֆուտբոլում ևս կարող ենք անկնկալել լուրջ հաջողություններ:

Ի դեպ, նախկին «Միկա» ֆուտբոլային ակումբի բազայի վրա ձևավորվելիք ակադեմիան լինլու է ոչ միայն ֆուտբոլային, այլ նաև՝ բասկետբոլի և այլ սպորտաձևերի զարգացման կենտրոն:

Այս թեմայով