Գագիկ Ծառուկյանը մնում է ուշադրության կենտրոնում

GagikՈմանց եւ որոշ, այսպես կոչված, լրատվամիջոցների հանգիստ չի տալիս նույնիսկ Գագիկ Ծառուկյանի արտաքաղաքական գործունեությունը:Նրանք իրենց օրը կորած են համարում, եթե ՀԱՕԿ նախագահի մասին ինչ որ բան չեն գրում, բնականաբար, հույս ունենալով դրանով նյարդայնացնել նրան կամ գցել հեղինակությունը:

Ցավոք, մեր կողքին ապրում են մարդիկ, որոնք ոչինչ չեն անում, անգամ իրենց հարեւանին եւ կնոջը բարեւ չեն տալիս առանց հրահանգի եւ հանձնարարականի:Բնականաբար, այս տեսակին անչափ դժվար է բացատրել, որ մարդը կարող է մարդուն օգնել ոչ միայն առանց հանձնարարականի, այլ նաեւ շահի եւ քաղաքական նպատակների:

Ցինիզմը հասել է այնտեղ, որ գրում են, թե իբր Գագիկ Ծառուկյանը բարեգործություն է անում բացառապես Սերժ Սարգսյանի հանձնարարականով, եւ որ տնտեսական գործունեություն էլ շարունակում է իրականացնել, քանի որ Սերժ Սարգսյանը դեմ չէ դրան:

Այստեղ ստիպված մեկ անգամ եւս հիշեցնում ենք, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից հեռացավ ոչ թե այն պատճառով, որ Սերժ Սարգսյանն էր նման ցանկություն հայտնել, այլ բացառապես այն գիտակցմամբ, որ հակառակ դեպքում կարող է հայ մարդու արյուն հեղվել: Գագիկ Ծառուկյանը փետրվարին հանգեց այն եզրահանգման, որ լարվածության հետագա աճը կարող է արյունալի իրադարձությունների պատճառ դառնալ եւ համապատասխան որոշում կայացրեց:

Իհարկե, նրանք, ովքեր ամեն օր պատվերով են հոդված եւ լուր գրում, նրանք, ովքեր հարազատների հետ շփվում են բացառապես շեֆի թույլտվությամբ, նրանք, ովքեր արժանապատվության հետ վատ հարաբերությունների մեջ են, հազիվ թե հասկանան, որ մարդը կարող է ինքնուրույն որոշում կայացնել, եւ կարող է մարդուն օգնել, հայրենիքին աջակցել առանց շահ հետապնդելու: Այսուհանդերձ, կրկին ու կրկին ստիպված ենք շեշտել, որ դեռ կան մարդիկ, որոնք ապրում են առանց հրահանգների եւ արժանապատվության գիտակցմամբ:

Ամբողջական այստեղ

Դիտվել է 69 անգամ
 


Այս թեմայով