Գագիկ Ծառուկյանը մի քանի միլիոն դոլար է ծախսել. ուր են գնացել այդ գումարները

gagik-tsarukyan_4 (1)Այս տարի ևս գյուղացիներըխաղողի բերքի իրացման հետ կապված հայտնվեցին մեծ խնդրի առաջ:Մարդիկ չեն կարողանում իրացնել իրենց խաղողի բերքը: Այս օրերին հետևում եմ լրահոսին ու մի բան է ինձ զարմացնում, որ շրջանակներ ինտենսիվորեն խաղողի մթերման խնդիրները փորձում են կապել Գագիկ Ծառուկյանի անվան հետ:

Իսկ իրականություն այն է, որ գործարար Գագիկ Ծառուկյանը անում է ավելին քան կարող է և պարտավոր է մեկ գործարարը: Նա այս ընթացքում մշտապես գյուղացիների կողքին է և փորձում է լուծումներ գտնել նրանց խնդիրների համար: Այսօր արդեն իսկ բազմաթիվ գյուղացիներըկարողացել են մթերել իրենց խաղողը և ապահովել իրենց ընտանիքի եկամուտները ամբողջ տարվա համար: Եվ այս ամենի մեջ իր մեծ ներդրումն ունի Գագիկ Ծառուկանը: Միան վերջին մեկ ամսվա ընթացքում Politik.am-ի տեղեկություններով Գագիկ Ծառուկյանը մի քանի միլիոն դոլար գումար է ծախսել իր անձնական միջոցներից՝ խաղողագործ գյուղացիների խնդիրներին լուծում տալու համար:

Դիտվել է 168 անգամ
 


Այս թեմայով