Գագիկ Ծառուկյանը «մեղավոր» է նաև կարկուտի և ցրտահարության համար

gagik_tsarukyanՎերջին մի քանի շաբաթների ընթացքում որոշ լրատվամիջոցներ քրտնաջանորեն փորձում էին գործարար Գագիկ Ծառուկյանին մեղադրել խաղողի բերքի մթերման խնդրում: Նրանք նշում էին, որ գյուղացիները չեն կարողանում իրացնել իրենց բերքը և դրա համար մեղադրում էին հենց Գագիկ Ծառուկյանին: Ինչն է հետաքրքիր, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող Կոնյակի-Գինու-Օղու Կոմբինատը մեկն է այն տասնյակ ընկերություններից, որոնք գյուղացիների խաղողը պետք է ընդունեին: Եվ ահա այս ֆոնին հնչում են մեղադրանքներ միայն նրա հասցեին: Այդ լրատավամիջոցները մոռանում էին անգամ այն հանգամանքը, որ գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն է և ոչ թե գործարար՝ ով ամեն ինչ անում է, որպեսզի անլուծելի խնդրի առաջ կանգնած գյուղացիները կարողանան իրացնել իրենց բերքը: Գագիկ Ծառուկայնը անգամ դեմ է դուրս գալիս իր բինզես շահերին և կրում մեծ վնասներ, սակայն չի վնասում գյուղացիներին, ովքեր իրենց հույսը կապում են հենց նրա հետ: Խաղողի մթերման հետ կապված սուտ լուրերը, որոնք փորձ էին սևացնելու Գագիկ Ծառուկյանին կարծես արդեն արժեզրկվել են: Հիմա նույն լրատվամիջոցներն էլ ավելի աբսուրդային մեղադրանքներ են հնչեցնում: Հիմա պարզվում է, որ Գագիկ Ծառուկյանը մեղավոր է նաև ընդդիմության վերջին անհաջողությունների համար:

«Առաջին լրատվական»-ը գրում է.«Ընդամենը մի քանի ամիս առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին իրենց առաջնորդ հռչակած և նրա ղեկավարությամբ երկրում իշխանափոխություն իրականացնել պատրաստվող քաղաքական ուժերի ներկայացուցիչները երեկվա հանրահավաքի սակավամարդությունը և ընդհանրապես հասարակության ներսում առկա անկումային տրամադրությունները բացատրում են Ծառուկյանի ֆենոմենով: Իհարկե, ոչ հրապարակային, բայց հրապարակում հավաքվածների խոսակցության թեման մեկն էր՝ Ծառուկյանը կոտրեց համաժողովրդական շարժման թափը, մարդիկ այն ժամանակ ոգևորված էին և հավատում էին, որ համաժողովրդական շարժումը կարող է հաղթանակի հասնել, իսկ Ծառուկյանի հանկարծակի հեռանալուց հետո հասարակությունը այլևս կորցրել է հավատը հաջողության և հաղթանակի նկատմամբ»,-գրում է լրատվամիջոցը: Հասկանալի է չէ, որ սա ֆանտազիա է և իրականության հետ որևէ կապ չունի: Անհասկանալի է, այն որ լրատվամիջոցը գրում է մի բանի մասին, որը հրապարակային որևէ մեկից չի լսել, սակայն վստահ է, որ մարդիկ խոսում են: Այս ամենից հասկանալի է դառնում, որ տվյալ լրատվամիջոցը և իրեն պատվիրող շրջանակները ունեն մեկ գերխնդիր՝ սևացնել Գագիկ Ծառուկյանին: Փորձել նրա անունը կապել անգամ աշխարհի ամենահեռավոր կետում և մարդկային կամքից դուրս գտնվող երևույթների մեջ: Օրինակ զարմանալի չի լինի, որ մի օր էլ Գագիկ Ծառուկյանին մեղադրեն գարնանային ցրտահարության և կարկտահարության մեջ: Առավել ևս զարմանալի չի լինի, եթե հայտարարեն, որ Գագիկ Ծառուկյանն է այս տարվա երաշտի «մեղավորը»:

Մի բան հստակ է այս հրապարակումներով կամ առանդ դրանց գործարար Գագիկ Ծառուկյանը կատարում է իր աշխատանքը: Այս հրապարակումները որևէ կերպ չեն խանգարի նրան և իր աշխատանքին: Մի քանի ամիս է գրում են Գագիկ Ծառուկյանի «անհաջողությունների» մասին, իսկ այդ ընթացքում նա մի քանի խոշորամասշտաբ միջազգային ծրագրեր է իրականացնում, իր ղեկավարած ՀԱՕԿ-ը նշում է 25 ամյակը շշմեցուցիչ արդյունքներով: Հասկանալի է, որ սրանց մասին այդ լրատվամիջոցները չեն գրի և իրականում կարիքն էլ չկա, այս աշխատանքները և դրանց արդյունքները գրվում են պատմության էջերում:

Դիտվել է 654 անգամ
 


Այս թեմայով