Գագիկ Ծառուկյանը հրավերով Հայաստանում է սինգապուրյան գործիչների հեղինակավոր պատվիրակությունը

Հուլիսի 13-ից 15-ը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան են ժամանել Սինգապուրի քաղաքական գործիչներից, կուսակցությունների ղեկավարներից, խորհրդարանի պատգամավորներից, իրավական-տնտեսական-ֆինանսական ոլորտների հայտնի փորձագետներից և պրոֆեսորներից բաղկացած 16 հոգանոց պատվիրակությունը: Հայաստանում վերջին իրադարձություններից հետո հեղինակավոր գործիչները հետաքրքրություն են հայտնել Հայաստան այցելելու, քաղաքական դաշտում ԲՀԿ-ի հետ գործակցության եզրեր նախանշելու և սեփական փորձով կիսվելու համար: Նրանք այցելել են տարբեր բիզնես ենթակառուցվածքներ, ուսումնասիրել ներդրումային դաշտի առանձնահատկությունները: Սինգապուրից Հայաստան ժամանած պատվիրակությունը առանձնահատուկ շեշտել է Գագիկ Ծառուկյանը դերակատարությունը քաղաքական և տնտեսության զարգացման բնագավառներում:

Այս թեմայով