Գագիկ Ծառուկյանը հանդիպման է հրավիրել «Ժառանգության» ներկայացուցիչներին

231831801394623716«Ժառանգություն» կուսակցությունը հանդիպման հրավեր է ստացել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանից և ամենայն հավանականությամբ հանդիպումը կկայանա այս շաբաթվա ընթացքում: Այս մասին Slaq.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Թե ինչ կազմով կհանդիպեն կուսակցության ներկայացուցիչները, կտեղեկացվի հավելյալ:

Իսկ ահա հանդիպման օրակարգը հստակ է. «Քննարկումները ամեն ինչ ցույց կտան, թե ինչ հարցեր կբարձրացվեն, որտեղ հատման կետեր կլինեն: Միանշանակ է, որ երկրում ստեղծված վիճակը պահանջում է արմատական փոփոխություններ: Շատ լավ է, որ ցանկանում են հանդիպել, մենք բաց ենք ցանկացածի հետ հանդիպման համար եւ միշտ էլ հայտարարել ենք՝ անհրաժեշտ է համախմբում եւ միասնականություն»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Դիտվել է 26 անգամ
 


Այս թեմայով