Գագիկ Ծառուկյանը հայկական սպորտի զարգացման համար ահռելի աշխատանք է կատարել

13061Հայաստանում սպորտը ոչ միայն  սրընթաց վերելք է ապրում, այլև փայլուն ապագա ունի՚,-այս մասին նորակառույց Օլիմպիական ավան կատարած այցելության ընթացքում ասել են Արևելյան Եվրոպայի երկրների տարածաշրջանի հակադոպինգային կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչները: ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի ուղեկցությամբ օտարերկիրացի հյուրերը շրջել են Օլիմպավանի բոլոր մասնաշենքերով, ծանոթացել մարզիկների համար ստեղծված բարձրակարգ պայմաններին: ՙՄարզաբազան իր մասշտաբով ու հնարավորություններով աշխարհում եզակի է՚,-կարծիք են հայտնել նրանք՝ ընդգծելով, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայկական սպորտի զարգացման համար ահռելի աշխատանք է կատարել:

Դիտվել է 74 անգամ
 


Այս թեմայով