Գագիկ Ծառուկյանը կարծրատիպ է կոտրում

ԾառուկյանՕրերս գործարար Գագիկ Ծառուկյանը այցելեց Արմավիրի և Արարատի մարզեր: Տեղում Գագիկ Ծառուկյանը հանդիպեց խաղողագործ գյուղացիների հետ:

Այցելության առաջին կանգառը եղել է Արմավիրի մարզը: Տեղի խաղողագործների հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը հայտնել է, որ չնայած կոնյակի սպառման ծավալն էականորեն նվազել է և Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատում մինչև այս պահը դեռ կոնյակի սպիրտ է թորվում, այդուհանդերձ, գործարանը խաղողի բերք կմթերի նաև այս տարի: Լուծում են ստացել գյուղացիներին մտահոգող առաջնահերթ այլ խնդիրներ ևս:

Գագիկ Ծառուկյանի հաջորդ կանգառը Արարատի մարզն էր, ուր նա  հանդիպել է տեղի խաղողագործների հետ: Ջերմ ու բարեկամական  զրույցի ընթացքում Գագիկ Ծառուկյանը լուծում է տվել նրանց մտահոգող բազմաթիվ խնդիրների: Գյուղացիները բարցրաձայնել են այն խնդիրները, որոնք իրենց մտահոգում են: Գյուղացիներին հատկապես անհանգստացնում էր անցյալ տարի ստեղծված իրավիճակը, երբ շատ գործարարներ հրաժարվեցին մթերել  գյուղացիների բերքը:

Իսկապես այս կերպ Գագիկ Ծառուկյանը կոտրում է հայ գործարարի «բարի համբավը»: Հայաստանում գործարարները հիմնականում լուծում են իրենց խնդիրները և եթե որևէ բան իրենց բիզնեսի տեսանկյունից նպատակահարմար չէ՝  նրանք մեկ լումա անգամ չեն ծախսի: Վառ օրինակ է անցյալ տարվա բերքի մթերման հետ կապված պատմությունը: Շատ գործարարներ փակել էին իրենց գործարանները և մեկնել «վաստակած» հանգստի, որպեսզի գյուղացիներն իրենց չանհանգստացնեն:

Այս ամենին հակառակ Գագիկ Ծառուկյանը  կատարեց քայլ, որը հիացրեց գյուղացիներին, իսկ որոշ գործարարների մոտ զարմանք առաջացրեց:  Մարդիկ չէին հասկանում, թե ինչպես կարող է գործարարը հանուն գյուղացիների գնալ ռիսկի: Գագիկ Ծառուկյանն անցյալ տարի մթերեց անգամ  այն գյուղացիների բերքը, ովքեր այլ գործարարների հետ էին պայմանագրեր կնքել:

Շատերը այդ օրերին նշոււմ էին, որ Ծառուկյանը PR քայլ է անում, սակայն իրականությունն այլ էր: Իրականությունը ավելորդ անգամ ապացուցվեց նաև այս տարի, երբ դեռ գարունը է նոր է բացվել, իսկ Գագիկ Ծառուկյանը գնացել է մարզեր և մարդկանց հույս է տալիս, ինչպես նաև նշանակալի աջակցություն, որպեսզի գյուղացիները կարողանան ոտքի կանգնել և զարգացնել իրենց տնտեսությունը:

Հ.Գ. Վստահ ենք, որ Գագիկ Ծառուկյանի աշխատանքը տեսնելով շատ գործարարներ ստիպված կլինեն փոխել իրենց մոտեցումները և փորձելու են նմանվել նրան:

Դիտվել է 1,640 անգամ
 


Այս թեմայով