Home » ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ » Գագիկ Ծառուկյանը խնդիրնե՞ր է ստեղծել ՀՀԿ-ական պատգամավորի համար

Գագիկ Ծառուկյանը խնդիրնե՞ր է ստեղծել ՀՀԿ-ական պատգամավորի համար

Ծառուկյանը որոշել էր «գրանդիոզ» գործերով սկսել 2015-ըՀանրապետական կուսակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը ինչպես մամուլն է պնդում, իրեն պատկանող «Հրազդան» մարզադաշտը և տոնավաճառը դիտմամբ տանում է սնանկացման, որպեսզի այդ ոչ եկամտաբեր բիզնեսից ազատվի:

Աղաբաբյանի խորհին համոզմամբ իր բիզնեսը տուժել է Գագիկ Խաչատրյանի և Գագիկ Ծառուկյանի համատեղ ջանքերով:  Որքանով, որ մամուլից է հայտնի Գագիկ Ծառուկյանի միակ գործողություն այն է եղել, որ Աշոտ Աղաբաբյանից դժգոհ առևտրականներին անհատույց առևտրի տարածք է հատկացրել:

Այս հարցի շուրջ մենք զրուցեցինք նաև Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ խնդիր է ստեղծել Գագիկ Ծառուկյանը իշխող ՀՀԿ-ի ներկայացուցչի համար: Իվետա Տոնոյանը դիտավորության մասին Աղաբաբյանի պնդումները զավեշտալի որակեց.«Գագիկ Ծառուկյանը առաջնորդվել է ոչ թե ի վնաս ինչ-որ մեկի, այլ ի շահ հարյուրավոր ընտանիքների, որոնք այդ ժամանակահատվածում կանգնած էին իրենց օրվա հացը վաստակելու խնդրի առաջ: Ընդառաջել է հարյուրավոր մարդկանց, ընձեռել է հնարավորություն աշխատելու, պահելու իրենց ընտանիքները, չարտագաղթելու», – հավելեց Տոնոյանը:

Դիտվել է 209 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy