Գագիկ Ծառուկյանը լուծում է նաև Երևանի խնդիրները

gagik-tsarukyan_4 (1)Վերջին շրջանում հաճախ են տարածվում խոսակցություններ, թե Առինջում 500-ից  ավել առևտրականների խնդրանքով Գագիկ Ծառուկյանի կառուցած առևտրի կենտրոնը վնաս է հասցրել Հրազդան տոնավաճառին: Այս խոսակցությունները  հասկանալի են, թե որտեղից են գալիս և ինչի համար, սակայն Առինջում կառուցված առևտրի կենտրոնի մի շատ մեծ առավելություն որևէ մեկը չի նկատել: Երևանում կան բազմաթիվ մեծածախ առևտրի կենտրոններ, որոնք կառուցված են քաղաքի ամենաբանուկ հատվածում և ամեն անգամ փակում են ամբողջական փողոցներ: Միանշանակ կարելի է ասել, որ այս անհարմարությունը հարիր չէ մայրաքաղաք Երևանին: Առևտրականների առաջարկով և Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կառուցված առևտրի կենտրոնը, որը այս պահին ընդլայնվում է նշված խնդրին շատ կոնկրետ լուծում է առաջարկում: Եթե Երևանի բանուկ հատվածներից դուրս գան բոլոր մեծածախ առևտրի կենտրոնները, ապա քաղաքը բավական կթեթևանա: Այս ամենը կարևոր է նաև մեկ այլ տեսանկյունցի, որ Երևանից դուրս այլ բնակավայրեր ևս կզարգանան և առաջընթաց կապրեն: Հիմա վստահաբար կարելի է ասել, որ Առինջում կառուցված առևտրի կենտրոնը երկու հարց է լուծում՝ Երևան քաղաքը բեռնաթափում է և տնտեսապես աշխուժացնում է Առինջը:

Հ.Գ. Ի դեպ այս առևտրի կենտրոնը  աննախադեպ հնարավորություն է տալիս նաև առևտարկաններին, քանի որ այստեղ նրանք երկու տարի ազատված են տեղի հարկ վճարելու պարտավորությունից: Կարծում եմ, որ պետությունը ևս պետք է աջակցի այս գաղափարին, որպեսզի էլ ավելի ընդլայնվի առևտրի յուրօրինակ այս կենտրոնը:

Անի Ասլյան

Դիտվել է 257 անգամ
 


Այս թեմայով