Home » սլայդ » Գագիկ Ծառուկյանը դեռևս չի մտածել ընտրություններին մասնակցել մասին. Իվետա Տոնոյան

Գագիկ Ծառուկյանը դեռևս չի մտածել ընտրություններին մասնակցել մասին. Իվետա Տոնոյան

gagik carukyan«Պարոն Ծառուկյանը մշտապես անձամբ է խոսում իր նպատակների և ծրագրերի մասին և որոշում կայացնելու դեպքում տեղյակ կպահի հանրությանը»,- այս մասին politik.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը՝ արձագանքելով օրաթերթերից մեկում տեղ գտած հրապարակմանը, թե իշխանական վերնախավում քննարկվել է ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ կրկին պատգամավոր դառնալու հարցը:

«Այս պահի դրությամբ Գագիկ Ծառուկյանը խիստ հագեցած աշխատանքային գրաֆիկով զբաղված է Օլիմպիական խաղերին հայ մարզիկների մասնակցության նախապատրաստական աշխատանքներով, որոնցով անձամբ ինքն է զբաղվում: Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին մասնակցել-չմասնակցելուն, ապա պարոն Ծառուկյանը դեռևս նույնիսկ չի մտածել այդ ուղղությամբ, քանի որ ինչպես արդեն նշեցի շատ ավելի կարևոր հարցեր կան, որոնց մասին նա այժմ մտածում և հոգ է տանում»,- նշեց Իվետա Տոնոյանը:

Դիտվել է 202 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy