Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Գագիկ Ծառուկյանը Գյումրիում 4 սենյականոց բնակարան է նվիրել Գոռ Մինասյանին

Գագիկ Ծառուկյանը Գյումրիում 4 սենյականոց բնակարան է նվիրել Գոռ Մինասյանին

Gagik-CarukyanՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Գյումրիում 4 սենյականոց բնակարան(իր կահույքով) է նվիրել 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, գերծանր քաշային Գոռ Մինասյանին: Նա շեշտել է, որ դա կապված չէ Օլիմպիական Խաղերում Գոռի նվաճած արծաթե մեդալի հետ, այլ դա անձնական նախաձեռնություն է:

Հիշեցնենք, որ օրերս հրապարակվել էին լուսանկարներ, որոնցում երևում են, թե ինչ անբարենպաստ պայմաններում է ապրում Օլիմպիական փոխչեմպիոնը:

 

Դիտվել է 173 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy