Գագիկ Ծառուկյանը գյուղատնտեսության նախարարը չէ և ինքը չի կարող պետական ապարատի ֆունկցիա կատարել

gagik_tsarukyanԱյս տարի խաղողի բերքահավաքը որոշ դժվարություններ առաջացրեց: Գյուղացու բերքը առատ էր, սակայն ՌԴ-ի դեմ կիրառված պատժամիջոցները կրճատել են այդ երկրի ֆինանսական հնարավորությունները և հայկական արտադրանքն էլ անհամեմատ ավելի քիչ է արտահանվում Ռուսաստանի Դաշնություն, ուստի տեղական արտադրողները չէին կարող ընունել խաղողի բերքի ամբողջ ծավալը: Գյուղացիները հենց առաջին օրից անհանգստացած են իրենց աշխատանքի ճակատագարով և ինչպես ամեն տարի այս անգամ էլ առաջինը գյուղացիներին ձեռք մեկնեց գործարար Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանը չլինելով ոլորտի պատասխանատու իր վրա վերձրեց շատ մեծ բեռ թեթևացնելով գյուղացու հոգսը: Այս օրերին Գագիկ Ծառուկյանի ընկերությանը պատկանող մթերման կայանները աշխատում են ամբողջ թափով և մեկ օր անգամ կանգ չեն առել: Այս կայաններում ընդունում են գյուղացու բերքը առանց խնդիրներ առաջացնելու:

Անհասկանալի է, թե որոշ լրատվականներ ինչի՞ համար են փորձում անհարկի սևացնել Գագիկ Ծառուկյանին պատկանող մթերման կայանների իրականացրած աշխատանքները: Գյուղացիների մտահոգությունները ճշտելու համար Գագիկ Ծառուկյանն անձամբ մեկնում մթերման կայան և հանդիպում գյուղացիների հետ: Գյուղացիները նրան վստահեցնում են, որ մթերման կայանի աշխատակիցները իրենց սպասարկում են բարձր մակարդակով և գումարը վճարում տեղում: Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ վստահեցրեց, որ ինքը գյուղացիներին չի թողնի իրենց բերքի հետ և հնարավորինս կանի ամեն բան, որպեսզի մթերման խնդիրները լուծվեն:

Հասկանալի է չէ, որ այդ լրատվամիջոցները չեն առաջնորդվում գյուղացու շահով, այլ իրենց համար անհրաժեշտ է սևացնել հենց Գագիկ Ծառուկյանին: Հակառակ պարագայում ինչպես կարելի է հասկանալ, այն փաստը, որ հանրապետության տարածքում գործում են տասնյակ մթերման կայաններ, որոնց զգալի մասը պատկանում է այլ ընկերություների, սակայն տվյալ լրատվականները անդրադառնում են միայն Գագիկ Ծառուկյանին պատկանող մթերման կայաններին և ապատեղեկատվություն տարածում:

Այս շրջանակները մոռանում են մեկ փաստ ևս՝ Գագիկ Ծառուկյանը Գյուղատնտեսության նախարարը չէ և ինքը չի կարող պետական ապարատի ֆունկցիա կատարել: Մեր հարկերի հաշվին աշխատավարձ է ստանում Սերգո Կարապետյանը և նրա աշխատակազմը, ուստի մեր պահանջներն էլ պետք է ուղղված լինեյին այս կառույցին և նրա ղեկավարին: Թվում է Գագիկ Ծառուկյանի դեմ պատվեր կատարողները մոռացել են այս հանգամանքը և ավելին իրենք Գյուղատնտեսության նախարարությունը նվիրել են Գագիկ Ծառուկյանին ու հենց գործարարի հետ էլ կապում են ոլորտի խնդիրները:

Անի Ասլյան

Դիտվել է 1,631 անգամ
 


Այս թեմայով