Գագիկ Ծառուկյանը այս անգամ էլ հաղթեց

GagikԼրագրողներն օրերս խորհրդարանում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանից հետաքրքրվեցին, թե ինչ փուլում են գտնվում ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում սկսված ստուգումները:
Ի պատասխան` նախարարը նշեց, որ ավարտվել են 7 ձեռնարկություններից 6-ի ստուգումները:

«6-ում առանձնակի մեծ, խոշոր չափերի խախտումներ չենք հայտնաբերել, մյուսի ստուգումները դեռ ընթանում են», – նշեց նա:
Գագիկ Խաչատրյանը իր այս պատասխանով փաստորեն փակում է որոշ շրջանակների բերաններ, որոնք մշտապես փորձում էին ստեղծել տպավորություն, թե Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում կան ահռելի խախտումներ, իսկ պետությունը աչք է փակում այդ ամենի վրա:

Չնայած կարելի է սպասել որ այդ նույն շրջանակները արդեն իսկ նոր պատճառներ կգտնեն իրենց «արդարացի» քննադատության համար, սակայն մի բան պարզ է, որ օր օրի Գագիկ Ծառուկյանը իր հանրօգուտ գործունեությամբ էլ ավելի մեծ վստահություն է վայելում և հիմա շատ ավելի դժվար է լինելու նրա ուղղությամբ ցեխ շպրտելը:

Դիտվել է 152 անգամ
 


Այս թեմայով