Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Գագիկ Խաչատրյանի նոր ֆինանսական «կայֆերը»

Գագիկ Խաչատրյանի նոր ֆինանսական «կայֆերը»

գագիկ-խաչատրյանԲոլորին է հայտնի, որ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը պետական բյուջեն մսխելու լավագույն «մասնագետներից» է:  Իր պաշտոնավարման տարիներին նա հասցրել է հիմնել նախարարության աշխատակիցների համար դպրոց Դիլիջանում, որը ավելի շուտ հիշեցնում է թանկարժեք զվարճարան՝ միլիարդատեր հաճախորդների համար: Միայն այդ զվարճարանը կառուցելու համար միլիոնավոր դոլարներ են ծախսվել: Հիմա էլ Գագիկ Խաչատրյանը որոշել է պետական միջոցների հաշվին լավություն անել իր նախարարության աշխատակիցներին: 10 նորագույն միկրոավտոբուսներ ամեն օր նախարարության աշխատակիցներին բերում են աշխատանքի և օրվա ավարտին տանում են տուն:

Հետաքրքիր է, թե ո՞վ է որոշել, որ Ֆինանսների նախարարության աշխատակիցները պետք է պետության հաշվին աշխատանքի գան, իսկ օրինակ՝ կրթության և գիտության նախարարության աշխատակիցները ոչ:Եթե պետական միջոցները այդքան շատ են, ապա պետք է նման ավտոբուսներ գնել բոլոր նախարարություններին, իսկ եթե չեն բավականացնում ինչու՞  է միայն ֆիննախին նման «կայֆերի» հնարավորություն տրվում:

Դիտվել է 1,508 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy