Գագիկ Խաչատրյանին ճնշում են. հետ կպահանջե՞ն 260 միլիոն եվրոն

95820Այսօր մամուլում հայտնվեցին տեղեկություններ, որ օրերս «Յուքոմ» ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթը ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հարազատներից անցել է նոր սեփականատիրոջ:

Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն, գործարքը դեռ պաշտոնապես չի արձանագրվել եւ դե յուրե չի ավարտվել: Ներկայումս ընթանում են փաթեթի փոխանցման տեխնիկական ընթացակարգերը, որը կարող է տեւել շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ:

Եթե տարածվող լուրերը հաստատվեն, ապա կստացվի, որ Գագիկ Խաչատրյանին ճնշումների են ենթարկում և ստիպում են վաճառել այն բիզնեսները, որոնք նա ձեռք է բերել պետական պաշտոն զբաղեցնելու ընթացքում:  Հստակ է մի բան, որ Գագիկ Խաչատրյանը իր կամքով չէր վաճառի իր ընկերությունը, քանի որ ամիսներ առաջ ընկերությունը ընդլայնելու համար նա գնեց «Օրանժ» ընկերությունը:

Մնում է հուսալ, որ իշխանությունները կունեան այնքան կամ, որպեսզի հետ պահանջեն նաև այն գումարները, որոնցով նա եվրոպական երկրներից մեկում գնել է շոկոլդաի գործարան:

Դիտվել է 2,752 անգամ
 


Այս թեմայով