Գագիկ Խաչատրյանը գրել է իր հրաժարականի դիմումը. սպասում է նախագահի հրահանգին

գագիկ-խաչատրյանՕրերս Hetq.am էլեկտրոնային պարբերականը անդրադարձել էր ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ունեցվածքին և ԱՄՆ-ում նրանց գնած շքեղ առանձնատանը: 

Գագիկ Խաչատրյանի անվան շուրջ սա առաջին նման սկանդալը չէ և ինքը ևս հետ չի մնում իր որդիներից և տարիներ առաջ արտասհամանում կարողացավ ձեռքբերել շոկոլադի գործարարն, որն ըստ մամուլի արժեք 200 միլիոն եվրո:

Politik.am-ի տեղեկություններով Գագիկի Խաչատրյանը ամեն պահի սպասում է, որ իրեն կկանչեն Բաղրամյան 26 և կառաջարկեն, որ ինքն էլ Միհրան Պողոսյանի նման մի հուզիչ նամակ գրի և հեռանա իր զբաղեցրած պաշտոնից: Մեր աղբյուրների հաստատմամբ նրա դիմումն արդեն իսկ գրված և ստորագրված է: Նախարարը սպասում է վերևեից զանգին, որից հետո կգրի դիմումի ամսաթիվը և կգնա վայելելու իր միլիոնները:

Դիտվել է 2,719 անգամ
 


Այս թեմայով