Գագիկ Բեգլարյանի մարդիկ ծեծի են ենթարկել «Վենետիկյան պալատի» տիրոջ որդուն

10«Հրապարակը» գրում է. Մեր տեղեկություններով՝ Երեւանում գիշերը թեժ վիճաբանություն, ծեծկռտուք է եղել: Ասում են, թե Տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները ծեծի են ենթարկել «Վենետիկյան պալատ» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ որդուն՝ Սերգեյ Աբովյանին: Վերջինս 25 տարեկան է, զբաղվում է գործարարությամբ, մի քանի հայտնի խանութներ ունի՝ «Goodlife», «Gallery of Brands»: Մեզ հասած տեղեկություններով՝ վիճաբանությունը ծագել է մեքենա չզիջելու համար Գագիկ Բեգլարյանի եղբոր փեսայի եւ Սերգեյի միջեւ: Խոսքից խոսք է բացվել, հայհոյանքներ են հնչել, ինչն էլ թեժացրել է կռիվը եւ այն վերածվել է թեժ ծեծկռտուքի, ասում են՝ անգամ կրակոցներ են հնչել:
Ժամանել են Գագիկ Բեգլարյանի թիկնապահները, ովքեր հանգուցալուծել են կռիվը, եւ ահա արդյունքում երիտասարդը բազմաթիվ մարմնական վնասվածքներ է ստացել: Տեղեկությունը չհաջողվեց որեւէ կերպ ճշտել, քանի որ տուժող կողմը չի դիմել հիվանդանոց, հետեւաբար՝ դեպքը իրավապահները չեն գրանցել: Կփորձենք վաղը նոր մանրամասներ պարզել:

Դիտվել է 469 անգամ
 


Այս թեմայով