Գագիկ Բեգլարյանը 500 միլիոնանոց առանձնատուն է գնել

Գագիկ Բեգլարյանը «շուստրի» առաջարկ է արել տաքսու վարորդներինՈրևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր պաշտոնյաները ապրում են ճոխ կյանքով: Politik.am-ը սկսել է նոր շարք, որտեղ  կանդրադառնա մեգահարուստ պաշտոնյաներին: Մենք կներկայացնենք ըստ պաշտոնական տեղեկատվության նրանց ունեցվածքը: Իհարկե հասկանալի է, որ դա իրենց իրական հարստության չնչին մասն է, սակայն այդքանն էլ բավական է հասկանալու համար, թե ինչ պայմաններում ենք ապրում:

Երեկ մենք անդրադարձ էինք կատարել ԱԺ աշխատակազմի ղեկավար, նախկին նախարար Հրայր Թովմասյանին, իսկ այսօր կներկայացնենք Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի ունեցվածքը: Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած Գագիկ Բեգլարյանի հայտարարգրի նախարարը 2014 թվականին ունեցել է 540 453 000 դրամ և 92 000 դոլար: Նույն տարում նրա եկամուտները կազմել են ավելի քնա 5 մլն դրամ, որը նա ստացել է աշխատավարձից:

Իսկ ահա նախարարի կնոջ հայտարարգւմ նշված է, որ նա գնել է առանձնատուն, որն արժեցել է 500 մլն դրամ և հողամաս 27 870 966 դրամով: Նախարարի կինը նույն տարում հայտարարգրել է 30 մլն դրամ և ավելի քան 3 մլն ԱՄՆ դոլար, որպես դրամական միջոց, իսկ եկամուտնը նախարարի տիկնոջ կազմել է 20 մլն դրամ:

Գագիկ Բեգլարյանի կնոջ հայտարարգիրը

Գագիկ Բեգլարյանի հայտարարագիրը

Դիտվել է 50,347 անգամ
 


Այս թեմայով