Home » Real Politik » Գագիկ Բեգլարյանը Տարոն Մարգարյանի «ոտի տակ է փորում»

Գագիկ Բեգլարյանը Տարոն Մարգարյանի «ոտի տակ է փորում»

12524198_907022019416597_6140018188311749242_nԻշխանության ներսում «իրար տակ փորելը» շարունակվում է: Նրանք հասկանում են, որ նոր համակարգում բոլորը չեն, որ տեղ են ունենալու ուստի փորձում են իրենց ապահովագրել: Այս պահին նման մտավախություն ունի նաև Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Politik.am-ի տեղեկություններով իր համար հստակ է, որ նոր կառավարությունում ինքն այլևս տեղ չունի և փորձում է այլ ճակատում իր տեղն ապահովել: Նա փորձում  է անել ամեն ինչ, որպեսզի  Երևանի ավագանու հաջորդ ընտրություններում  գլխավորի ՀՀԿ ցուցակը:

Արդեն երկար ժամանակ է նա հրահանգել է իր ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցներին, որպեսզի անխնա քննադատեն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Կարճ ասած Գագիկ Բեգլարյանը Տարոն Մարգարյանի «ոտի տակ է փորում» և փորձում է համոզել Սերժ Սարգսյանին, որ իրենից այն կողմ աշխարհ չկա:

Իհարկե այնպես չէ, որ Տարոն Մարգարյանը լավագույնն է, սակայն նրան փոխարինել Գագիկ Բեգլարյանով դա վատագույն որոշումը կլինի:

 

Դիտվել է 478 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy