Գագիկ Բեգլարյանը վիճել է Սերժ Սարգսյանի հետ

timthumb«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բոլոր նախարարները, որոնք չվերանշանակվեցին իրենց պաշտոններում, հրավիրվել են Սերժ Սարգսյանի մոտ, որտեղ բոլորին նա բացատրել է, թե ինչու նրանք չեն վերանշանակվելու:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երբ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին Ս. Սարգսյանն իր մոտ է հրավիրել , բացատրել է, որ նրա անունը շատ է կապվում ընտրակեղծիքների եւ աղմկալի պատմությունների հետ, ուստի լավ կլինի, եթե նա որոշակի ժամանակ ակտիվ քաղաքականությամբ չզբաղվի եւ ստվերում մնա:

Բեգլարյանը լսելով ՀՀԿ նախագահի պատճառաբանությունը՝ բարձրաձայն տարակուսել է, որ այն, ինչ արել է ընտրությունների ժամանակ, հանուն Սերժ Սարգսյանի է արել: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանին այդպես էլ չի հաջողվել համոզել, որ նա համակերպվի «քավության նոխազ» լինելու մտքի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 711 անգամ
 


Այս թեմայով