Գագիկ Բեգլարյանը վախեցած է

big_40a03c0d438fedaf749c329b51a40e48Օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վահան Մարտիրոսյանը նշանակվել  է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար: Այսպիսով նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը որևէ կերպ չկարողացավ պահպանել իր պաշտոնը:

Politik.am-ի տեղեկություններով Գագիկ Բեգլարյանը անհանգստացած է իր հետագա ճակատագրով: Նախ նա վախենում է, որ նոր վարչապետը իր վարկանիշը բարձրացնելու համար կարող է նախորդ կառավարության յուրացումները հանել ջրի երես, իսկ պետական միջոցների յուրացումների մասով ամենաակնառու պատմությունը կապված է Տրանսպորտի և կապի նախարարության հետ և հատկապես այն տարիների հետ, երբ նախարար էր Գագիկ Բեգլարյանը: Խոսքը մասնավորապես «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը»-ի յուրացված միլիոնավոր դոլարների մասին են:

Հիշեցնենք, որ պետությունը ավելի քան 650 միլիոն դոլար արտաքին պարտք վերցրեց, որպեսզի կյանքի կոչի ծրագիրը, իսկ արդյուքնում ստացավ կիսաքանդ մի ճանապարհ, որը մասամբ է երթևեկելի:

Մեր աղբյուրների փոխանցմամբ այսօր «Մարիոթ» հյուրանոցում Գագիկ Բեգլարյանը հանդիպել է իր որդու հարսանիքի քավոր մոսկվայաբնակ գործարար Սամվել Կարապետյանի հետ և փորձել իր միջոցով հարաբերություններ կարգավորել նորանշանակ վարչապետի հետ:

Դիտվել է 4,656 անգամ
 


Այս թեմայով