Գագիկ Ծառուկյանը տվեց երկրի ներքաղաքական կյանքի սպառիչ գնահատականը

Մեկնարկեց Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը: Նիստի ժամանակ քննարկվեցին մի շարք հարցեր ու օրինագծեր: Բայց մամուլում քննարկման առանցքային թեմա դարձավ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ճեպազրույցը լրատվության ներկայացուցիչների հետ: Արդյունքում ստացվեց շատ բովանդակալից զրույց, որի ժամանակ Ծառուկյանը տվեց շաբաթներ, գուցե ամիսներ շարունակ բոլորին մտատանջող հարցերի սպառիչ պատասխաններ` հիմնավորելով ու փակելով այդ հարցերի հետ եկող բացերը:
Այս օրերին երկրի ներքաղաքական կյանքում օրակարգային է դարձել 2018 թվականին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում որևէ թեկնածուի ստարելու, համակրելու և անշուշտ այդ պաշտոնում տեսնելու հեռանկարի հարցը: Գագիկ Ծառուկյանը, որպես քաղաքական հարուստ կենսափորձ ունեցող գործիչ, տվեց այս հարցի` ամենից ադեկվատ ու կշռադատված պատասխանը: Ծառուկյանը շեշտեց, որ առնվազն ապաքաղաքական կլինի խոսել ցանկությունների մասին, եթե կա օրենսգիրք, որից ելնելով էլ ընտրվելու է ՀՀ վարչապետը:

Լրագորղի հարցին, թե ում կցանկանար Ծառուկյան» խմբակցության ղեկավարը տեսնել 2018 թվականին վարչապետի պաշտոնում, նա պատասխանեց, որ օրենսդրորեն խորհրդարանական մեծամասնությունն է որոշելու, հետևաբար վարչապետը ընտրվելու է ՀՀԿ-ի քվեարկությամբ, քանի որ հենց այս կուսակցությունն է կազմում մեծամասնություն:

Լրագրողներին հետաքրքրեց նաև այն հարցը, որ կընդվզի արդյոք ժողովուրդը, եթե ՀՀ վարչապետը իր նախընտրած թեկնածուն չլինի: Գագիկ Ծառուկյանը իրավացիորեն նշեց, որ ընտրությունները այն լավագույն հնարավորությունն են, երբ ժողովուրդը կարող է ընդվզել ու իր կամքը արտահայտել:

Ապագա վարչապետի և 2018-ի մասին այսքան արված քննարկումներին ու հարյուրավոր մանեվրողական պատասխանների մեջ իսկապես առանձնացավ Ծառուկյանի այսօրվա պատասխանները, որոնք անկեղծ, սպառիչ ու քաղաքական գնահատականներ էին` հիմնավորված օրենքի ողջ կշռով:

 


Այս թեմայով