Բրյուսելում տեղի ունեցավ Փաշինյան–Մակրոն հանդիպումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում՝ աշխատանքային այցի շրջանակներում, հանդիպեց Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Հանդիպման մեկնարկին Ֆրանսիայի նախագահը Նիկոլ Փաշինյանին ասալ է, որ ուրախ է, որ հանդիպում են այստեղ և հանդիպելու են նաև Ֆրանկոֆոնիայի Երևանի գագաթնաժողովի շրջանակներում։

Իր հերթին Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին՝ Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի՝ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ անցնելու կապակցությամբ։

Մակրոնի հետ հանդիպումից հետո Փաշինյանը կմեկնի Եվրոպական հանձնաժողովի Բառլեմոն շենք, որտեղ կհանդիպի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

Այս թեմայով