Բրիտանական օդուժն առաջին ավիահարվածներն է հասցրել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին

10913Դեկտեմբերի 2-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը 10 ժամ տևած թեժ քննարկումներից հետո ձայների 397 կողմ և 223 դեմ հարաբերակցությամբ որոշում է կայացրել օդային գործողություն սկսել Սիրիայի տարածքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Որոշումը կայացնելուց 1 ժամ անց բրիտանական օդուժի 2 Tornado կործանիչներ դուրս են եկել Կիպրոսի «Ակրոտիրի» ավիաբազայից` ուղևորվելով դեպի Սիրիա, հայտնում է SkyNews-ը՝ երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցչին հղումով։ Ինչպես հայտնում է lenta.ru-ն, 3 ժամ անց 2 կործանիչները վերադարձել են կիպրական ավիաբազա: Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունում արդեն հաստատել են Սիրիայում ռազմական առաքելություն իրականացնելու տեղեկությունը:

Դիտվել է 196 անգամ
 


Այս թեմայով