Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Թուրքիա

66378Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Թուքիայի Սամսուն քաղաք, որտեղ ապրիլի 7-18-ը կկայանա Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարը: Հայաստանի պատվիրակության ղեկավարը Դերենիկ Գաբրիելյանն է, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Կարեն Աղամալյանի գլխավորած թիմի կազմում Թուքիայում հանդես կգան՝ Արթուր Հովհանիսյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Սամվել Բարսեղյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), Արման Հովիկյանը (75 կգ), Նիկոլ Հարությունովը (81 կգ), Ռաֆայել Սիմոնյանը (91+ կգ) եւ կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանը (51 կգ):

 


Այս թեմայով