Բռնցքամարտիկներն ահազանգում են.Առաջնությունն անցկացվել է կոպիտ խախտումներով

«Դինամո» մարզադահլիճում ավարտված Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության շուրջ կրքերն ավելի են բորբոքվում: Տղամարդկանց 10 քաշային կարգերից 5-ում լուրջ խախտումներ են եղել: Մասնավորապես, գերծանր քաշային Մկրտիչ Մանուկյանն ահազանգել է, որ ոսկե մեդալի համար իր գոտեմարտն անցել է ակնհայտ կողմնապահությամբ և ուղեկցվել անարդար որոշումներով: Բռնցքամարտիկին ընդունել են Հայաստանի բռնցքամարտի ազգային ֆեդերացիայում: Մասնագետները քննարկել են խնդիրը, արձանագրել՝ չնայած բազմաթիվ ահազանգերին, բռնցքամարտում անարդարությունները շարունակվում են:

Այս թեմայով