Բռնություն թե՞ ինքնապաշտպանություն. գոյատևելու և կյանքի իրավունք

82145139-70856782Մեր օրերում շատ է խոսվում այն մասին, որ բռնություններով չի կարելի ստեղծել իրավական պետություն, որտեղ բոլորը հավասար կլինեն օրենքի առաջ, որ «անօրինական» ճանապարհով չի կարելի օրենք հաստատել և այլն. ես կհամաձայնեի այս մտքերի հետ եթե նման մտքեր արտահայտողները ոչ թե ուղղակի շաղ տային անգիր արած նախադասություններ, այլ հստակ տարանջատեյին ճնշողի՛ն ճնշվողի՛ց, բռնությու՛նը ինքնապաշտպանությունի՛ց:

Ավելի լավ պատկերացնելու համար նախ հասկանանք թե ի՞նչով է բռնությունը տարբերվում ինքնապաշտպանությունից, որովհետև 2 դեպքում էլ թե ճնշողը և թե ճնշվողը օգտագործում են գրեթե նույն միջոցներն ու գործիքները, խոսքը ոչ միայն վիզիկական բռնության մասին է, այլ նաև հոգեբանակնական, տաբեր լծակների միջոցով մարդու կյանքում սահմանափակումներ մտցնելը, սպառնալը, «օրենքը» և այլն: Ցանկացած ճնշող ձեզ կասի, որ դեմ է բռնություններին, որ դա անընդունելի է, նույնը կասեն նաև ճնշվողնրը,առաջին հայացքից թվում է, որ և ճնշողը և ճնշվողը դեմ են բռնություններին, սակայն այս 2 տաբեր բևեռների նույնակարծության մեջ կա շատ բարակ գիծ և միևնույն ժամանակ շատ ակնհայտ ու տեսանելի: Ճնշողը ով բռնությունը ընտրել է, որպես նպատակներին հասնելու միջոց, դեմ է բռնությանը սակայն ոչ իր կողմից այլ ճնշվողի կողմից իր դեմ ուղղված «բռնությանը» (ինքնապաշտպանությանը): Ճնշողը դիմում է բռնության շահի կամ իշխանության համար, ճնշվողը դիմում է ինքնապաշտպանության օգտագործելով նույն գործիքները կյանքի և գոյատևման իրավունքի համար:

«Սասնա ծռերի» զինված ապստամբության օրերին նկատած կլինեք, որ ՀՀԿ-ն իր ամբողջ թիմով բարություն և հանդուրժողականություն էր քարոզում, այն դեպքում, երբ հենց ՀՀԿ-ն է ժողովրդին ճնշողն ու բռնության ենթարկողը տարիներ շարունակ, անգամ աստվածաշունչ էին ցիտում պատեհ անպատեհ, դրսևորելով ծայրահեղ ցինիզմ: Օգտագործվում է նաև երկակի ստանդատրտներ, մեղադրելով մարդկանց ատելության քարոզի մեջ, այն դեպքում, երբ այդ նույն մարդիկ և մի ամբողջ իշխանական մեդիա դաշտ զբաղված է ատելության քարոզով դեպի թուրքն ու ադրբեջանցին: Ես հասկանում եմ, որ հայերի մեջ հայը հային չսպանելու «սկզբունք» կա, բայց ավախ այստեղ նորից, նման քարոզի թիրախ հանդիսանում են ճնշվողները, այլապես մենք կունենայինք մի հիանալի երկիր:

Եթե բռնությանը դեմ եք, ինչին դեմ եմ նաև ես, ապա ուղղեք ձեր «ոչ բռնությանը» կոչերը դեպի ՀՀԿ-ն, հակառակ դեպքում ստացվում է դեմ եք և քննադատում եք մարդու գոյատևան և կյանքի իրավունքը (ինքնապաշտպանութունը), կամ եթե ամեն դեպքում չեք կարողանում պատկերացնել և տարանջատել ինքնապաշտպանությունը բռնությունից, ապա պատկերացրեք ձեզ բռնաբարվողի դերում ՝ այսինքն թուլանում հաճույք եք ստանում թե՞ բռաբարողին եք սատկացնում, կամ գնում եք ավելի ցիվիլ ճանապարհով, և հաճույք ստանալուց հետո դիմում դատարան, որտեղ ձեզ բռնաբարողին արդարացնում են, որովհետև բռնաբարողը շմայսն է. անգամ եթե ընտրեք հաճույք ստանալու տարբերակը, միևնույնն է իրավունք չունեք քննադատել 2-րդ տարբերակը ընտրողներին, քննադատել ճնշվողին ինքնապաշտպանության համար, դա նույն է ինչ արդարացնել բռնաբարողին ասելով. գայթակղությանը չի դիմացել: Օրենքը, երբ աշխատում է ո՛չ հավասարության պայմաններում (միակողմանի), իշխանությունների ձեռքերում վերածվում է հզոր ճնշման, բռնության գործիքի, այս դեպքում օրենքն ու զենքը նույնացվում են, որպես բռնության գործիք:

Այստեղ առաջ է գալիս արդարության գաղափարը քանի դեռ օրենքը չի գործում: Եթե ճնշողը ճնշվողի կյանքին սպառնում է զենքով ապա ճնշվողը իրավունք ունի խլել զենքը և փրկել սեփական կյանքը, իսկ ի՞նչ անել, երբ օրենքով են ճնշում. ունենք 2 տարբերակ՝ ենթարկվել ճնշողի օրենքին կամ չ՛ենթարկվել օրենքին քանի դեռ օրենքը չի գործում բոլորի համար, արդյո՞ք դա անօրինական ճանապարհով օրինականություն հաստատել է, իմ կարծիքով ոչ, որովհետև համատարած անօրինականության մթնոլորտում ենթարկվել ճնշողի օրենքներին նույնն է ինչ բռնաբարվելուց հաճույք ստանալ. մեզ մնում է խլել ճնշողի գործիքը (օրենքը) սեփական կյանքը փրկելու նպատակով:

Այստեղ նորից հարց է ծագում. ի՞նչ անել հետո, որովհետև արդարության հասնելու ճանապարհին մենք օգտագործել ենք ճնշողի գործիքները, այդ դեպքում ի՞նչով ենք մենք տարբերվում ճնշողներից, այդ դեպքում ի՞նչու նույն հռետորաբանությունը չեք օգտաործում, երբ խոսքը գնում է հայ-ադրբեջանական պատերազմին, ի՞նչով է տարբերվում այդ պատերազմը ՀՀԿ-ի դեմ պատերազմից, միթե՞ միայն հայ ինելը չափանիշ է, իսկ ճնշողներից տարբերվում ենք մեր արդար լինելով, չէ-որ որևէ մեկը ճնշվողին չի կարող մեղադրել ճշնողից զենքը խլելու և իր կյանքը փրկելու մեջ, և արդյո՞ք դա նշանակում է, որ ճնշվողը խլած զենքով հետագայում ճնշելու է մեկ ուրիշին. դատեք ինքներդ:

Գրում է Վահե Գևորգյանը իր ֆեյսբուքյան էջում

Դիտվել է 143 անգամ
 


Այս թեմայով