Բռնության դեպքերից 174-ը եղել են ամուսնու կողմից կնոջ նկատմամբ

Այսօր՝ ԱԺ արտահերթ նիստում Ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կրկին կառավարության ուշադրությունը հրավիրեց աջակցության կենտրոնների խնդրի վրա՝ հայտարարելով, որ դրանք պետք է ստեղծվեն դեկտեմբերից, սակայն ինքը կարծում է, որ արդեն այս փուլում պետք է լինեին հստակ պայմանավորվածություններ:Պատգամավորը ընդգծեց նաև՝ խնդրահարույց է  այն, որ աջակցության կենտրոններին դիմելու համար անհրաժեշտ է տուժողների դիմումը՝ նշելով, որ շատ դեպքերում ընտանիքում բռնության ենթարկված կինը ճնշման պատճառով չի կարողանում դա անել:

Ապա Ծառուկյան խմբակցության պատգամավորը ներկայացրեց որոշակի թվեր՝ հայտարարելով, որ միայն 2018 թվականի 5 ամիսների ընթացքում քննվել է ընտանեկան բռնության 289 դեպք, որոնցից 35-ի դեպքում քրեական գործ է հարուցվել: Բռնության դեպքերից 174-ը եղել են ամուսնու կողմից կնոջ նկատմամբ, կնոջ կողմից ամուսնու նկատմամբ եղել է բռնության 9 դեպք, ծնողի կողմից զավակի նկատմամբ՝ 26, երեխաների կողմից ծնողի նկատմամբ՝ 31 դեպքեր:

Պատգամավորը նշեց, որ սա արձանագրված դեպքերն են, բայց կան նաև ոչ արձանագրված՝ լատենտ դեպքեր, որոնց թիվը շատ ավելի մեծ է, ևո որոնք որևէ կերպ չեն արձանագրվում:

Այս թեմայով